Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է ձեր ուզածը՝ գնամ, քաղաքական ապաստան ուզե՞մ, խայտառակվե՞նք»․ Գյումրու քաղաքապետը՝ վարչապետին

Հոկտեմբեր 07,2025 16:35

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն այսօր հրավիրել էր լրագրողներին՝ քաղաքական հայտարարությամբ հանդես գալու, և դա կապված էր առավոտյան ոստիկանության պարեկային ծառայողների կողմից իր զրահապատ մեքենան քարշակելու փորձ անելու հետ, ասաց՝ Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր քաղաքապետերից առաջինն է, որը պայքարում է երկրի իշխանության դեմ։

«Իմ վրա փակել եք, տղայիս վրա փակել եք, եղբորս վրա փակել եք, կնոջս վրա գործ եք հարուցել, աղջիկներիս վրա գործ եք հարուցել․ լավ, էսքան ստոր կարելի՞ է լինել։

Վերջը ի՞նչ պիտի, լինի, այսինքն ի՞նչ, դուք ուզում եք, որ մենք քաղաքական ապաստան խնդրե՞նք, խայտառակ լինե՞նք, ելնեք, ասենք՝ մենք քաղաքական ապաստան ենք ուզում։

Միակ ընդդիմադիր քաղաքապետերից մեկը ելնի, հայտարարությունի անի, թե կարող է քաղաքական ապաստան ուզե՞նք մնացած երկրներից, է՞դ է ձեր ձգտումը։

Սրա վերջը չեմ հասկանում, իրոք, կամ դուք գնում եք Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու ազատության, խոսքի ազատության հետևից, կամ ասելու եք՝ մենք ոչ մեկին չենք տալու պետական կառույցները, դա մենք պետք է լինենք, մեր եզը պիտի լինի քաղաքապետ, մեր ոչխարը պիտի լինի մինիստր, և էսպես շարունակական ձեզանով պիտի լինի։ Ասեք, հասկանանք, արա՛, մենք էլ հասկանաք, թե մենք որ երկրում ենք ապրում։

Ճիշտն ասած, նախկին երկուսի ժամանակ էլ եղել եմ քաղաքապետ, բայց էսպիսի բան չեմ տեսել: Հետո մտածում էի, որ գիտեք՝ էն քաղաքական բաների ժամանակ դատված է, մշտական դեմոկրատիայից է խոսում, էս է խոսում, էն է խոսում, հավանական է՝ ավելի լավը կլինի, քան նախկինները, սարսափելի դուրս եկավ։ Ես էսպիսի բան չեմ տեսել»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031