Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ եպիսկոպոսները կոչ կ՛ընեն վերականգնելու կրօնական ազատութեան հարցերու ԵՄ յատուկ ներկայացուցչի պաշտօնը

Հոկտեմբեր 07,2025 18:02
Vaticannews. Եւրոպական Միութեան Եպիսկոպոսական Համահաւաք դասերու (COMECE) յանձնաժողովը, որ անցեալ օրերուն Պրիւքսէլի մէջ գումարեց իր տարեկան ընդհանուր ժողովը կոչ ուղղեց Եւրոպական Միութեան Խորհուրդին, որպէսզի անյապաղ նշանակուի ԵՄ-էն դուրս կրօնի կամ համոզմունքի ազատութեան հարցերով զբաղող ԵՄ նոր յատուկ ներկայացուցիչ մը։

2016 թուականին հիմնադրուած գրասենեակը կարևոր դեր խաղացած է հալածուող կրօնական համայնքներու պաշտպանութեան գործին մէջ, սակայն չափազանց երկար ժամանակ թափուր եղած է, ինչը, COMECE-ի տուեալներով, մտահոգիչ ազդանշան կը յղէ կրօնական խտրականութեան ենթարկուող զոհերուն։

Եպիսկոպոսները կը պահանջեն որ յատուկ ներկայացուցիչի պաշտօնը ամրապնդուի համապատասխան միջոցներով և ներառուի ԵՄ արտաքին քաղաքականութեան մէջ, որպէսզի մտքի, խղճի և կրօնի ազատութիւնը մնայ եւրոպական գործողութիւններու անկիւնաքարը:

Ռոպէր Աթթարեան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031