Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, որոնք որոշում ունեն մասնակցելու 2026 թվականի ընտրություններին․ Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 07,2025 18:06

Հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, որոնք որոշում ունեն մասնակցելու 2026 թվականի ընտրություններին, մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով, երբ դրա ժամանակը՝ մեր կարծիքով կգա, կորոշենք․ իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում հնչեցրածի մասին հարցին, որ իմպիչմենթի համար ստորագրությունները տրված են, սպասում են հետագա քայլերին, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ հարցն իրեն ուղղված չէ։

Թե ո՞րն է լինելու իմպիչմենթի հաջորդ փուլը՝ ասաց նախաձեռնողների հայտարարությունը կա, իրենք չեն նախաձեռնել, այլ պաշտպանել են եւ վարչապետի թեկնածու են առաջադրել։

Բայց վստահեցրեց՝ փողոց գեներացվելու է։ Իսկ այս փուլը՝ չեզոք պատգամավորներին համոզելն է, որ միանան գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031