Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թվականի սեպտեմբերին նկատվել է ինչպես սպառողական գների աճ, այնպես էլ դրամի որոշակի արժեզրկում. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 08,2025 09:30

Հայաստանում վերջին շրջանում նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հատկապես հացի, մսի եւ կաթնամթերքի զգալի թանկացում։ Գների աճը որոշ ապրանքների պարագայում հասել է մինչեւ 50 տոկոսի։ Մասնագետները նման թանկացումները պայմանավորում են ոչ միայն ներքին շուկայում տիրող իրավիճակով, այլեւ դրամի փոխարժեքի անկմամբ, որը մեծ ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը, արձագանքելով քաղաքացիների ահազանգերին, ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները, ըստ որոնց՝ 2025 թվականի սեպտեմբերին նկատվել է ինչպես սպառողական գների աճ, այնպես էլ դրամի որոշակի արժեզրկում։ Մասնավորապես՝

  • 2025-ի սեպտեմբերին նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ, սպառողական գները աճել են 0.3%-ով,
  • իսկ դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.1%-ով (այսինքն՝ դրամը մի փոքր արժեւորվել է)։

 

Միեւնույն ժամանակ, եթե համեմատենք 2025 թվականի սեպտեմբերը 2024-ի դեկտեմբերի հետ, ապա՝

  • սպառողական գներն աճել են 1.1%-ով,
  • իսկ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 3.5%-ով։

 

Այսինքն՝ ընդհանուր առմամբ վերջին 9 ամիսներին Հայաստանը շարունակում է տենդենցով գնալ թանկացումների ճանապարհով, որն ուղեկցվում է դրամի արժեզրկմամբ, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում տնտեսության եւ սպառողների վրա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031