«Հայաքվե». Մինչև օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործարքը` այս տարվա հուլիսին անցկացված հարցման արդյունքները հետաքրքրական են:
Առաջիկայում նոր հարցումները կպարզեն, թե ինչպես է այդ գործարքն ազդել հանրային տրամադրությունների վրա, չնայած դժվար թե արմատական փոփոխություն լինի: Իսկ ահա հուլիսյան հարցման համաձայն՝ 74 %-ի կարծիքով՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ:
Նախկին հարցումների համեմատ` տոկոսն էապես աճել է: Դա պայմանավորված է նրանով, որ Ալիևը, պարբերաբար ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը, ցույց է տալիս, որ ինքը շահագրգիռ չէ խաղաղության մեջ:
‼️Օգոստոսի 8-ից հետո ևս նույնն է տեղի ունենում:
Ալիևը վերադարձավ Բաքու և շարունակաբար խոսում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու, բանակի կրճատման, միջանցք տալու, ադրբեջանցիներին ՀՀ-ում բնակեցնելու պահանջների մասին: