Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ e-invoicing ծրագիրը վատ է գործում արդեն մի քանի տարի, նշանակում է՝ խնդրի գիտակցում չկա. Վահրամ Միրաքյան

Հոկտեմբեր 08,2025 17:10

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր առաջ գրել էի, որ ՊԵԿ-ի e-invoicing ծրագիրը նորմալ չի աշխատում: Երեկ մի քանի ընկեր էլի արձագանքեցին, որ ամբողջ օրը չի աշխատել: Մի քանի օր է կիսատ պռատ էր աշխատում, բայց երեկ ընդհանրապես չի աշխատել:

Միայն մի դեպքը ներկայացնեմ, խնդրի մասշտաբը պատկերացնելու համար: Երեկ ընկերոջս ընկերությունը 160 առաքում պետք է աներ, բայց ամբողջ օրը ծրագրի չգործելու պատճառով չի արել: 170 առաքում էլ էսօր պետք է անի, երեկվանն էլ հետը 330 առաքում է ստացվում, իսկ էդքան ծանրաբեռնված չի կարող աշխատել: Պլյուս էդ ընկերությունը որդեգրել է սպիտակ ու մաքուր աշխատելու քաղաքականություն, առանց հաշիվ գրելու ապրանք չի մատակարարում, իսկ գործընկերները , ում էտ ապրանքը պետք է հենց այդ օրը՝ գտնում են այլ մատակարար ով պատրաստ է առանց հաշիվ գրելու այդ ապրանքը մատակարարել՝ մտնելով առանց փաստաթուղթ մատակարարումը 500,000 նվազագույնը տուգանվելու ռիսկի տակ: Իսկ օրենքը պահող տնտեսվարողը մնում է գործընկերոջը կորցնելու ռիսկի հետ միասին:

Արդյունքում բարեխիղճ տնտեսվարողը կորցրեց մեկ օր ու շրջանառության որոշակի տոկոս:
Ու սա մի ընկերության օրինակով: Եվ այսպես վատ է գործում ՊԵԿ ծրագիրը արդեն մի քանի տարի, պատկերացրեք ինչ վնաս է պատճառում մեր տնտեսությանը: Բայց ամենավատն էն է, որ քանի տարի է՝ խնդիրը չի կարգավորվում, ինչը նշանակում է, որ խնդրի գիտակցում չկա:

Ասեմ, որ ՊԵԿ թեժ գիծը չի պատասխանում, բայց Ֆեյսբուքում ներողություն են խնդրում: Առաջարկում եմ արդարության համար տնտեսվարողներին էլ տալ այդ հնարավորությունը՝ ուշացած հարկերի, ուշացած հաշվետվությունների … համար չտուգանվել այլ Ֆեյսբուքի էջով ներողություն խնդրել: Արդար չի՞:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031