Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող պայմանագրերի խզումը կարող է անդառնալի վնաս հասցնել այլ գործընթացներին և խաթարել ընկերության բնականոն գործունեությունը. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

Հոկտեմբեր 08,2025 17:18

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Այսօր ՀԷՑ-ին պատկանող՝ ավելի քան երեք տասնյակ հատուկ տեխնիկատրանսպորտային միջոցներ (հորատող մեքենաներ, մանիպուլյատորներ, ավտոաշտարակներ) կբաշխվեն ՀԷՑ-ի 20-ից ավելի մարզային տարածքային ստորաբաժանումներին, որոնց միջոցով մեր աշխատակիցներն ու հերթապահ խմբերն ավելի արագ եւ արդյունավետորեն կիրականացնեն վթարավերականգնողական աշխատանքները տեղերում։

Սա այն շուրջ վեց տասնյակ տեխնիկատրանսպորտային միջոցների մի մասն է, որոնք վարձակալության պայմանագրերով ՀԷՑ-ը տարիներ առաջ հանձնել էր «Տաշիր» ընկերությունների խմբին փոխկապակցված 4 կապալառու ընկերությունների, որոնք էլ ՀԷՑ-ի Ներդրումային ծրագրերով նախատեսված՝ աշխատանքներ էին իրականացնում նույն ՀԷՑ-ի համար, սակայն դրանց ընթացիկ սպասարկման եւ վերանորոգման ծախսերը թողնելով ՀԷՑ-ի վրա (նախատեսված՝ Պայմանագրով)։
Ընդ որում՝ վարձակալության Պայմանագրերի կնքումից ի վեր վարձակալության դիմաց՝ մինչեւ Ժամանակավոր կառավարչի նշանակումը, որեւէ վճարում վերջիններս չէին կատարել ՀԷՑ-ին։
Մեր ուսումնասիրությունների եւ իրավահարաբերությունների փոխադարձ ճշգրտումների արդյունքում պարզ դարձավ, որ վարձակալության Պայմանագրերով նախատեսված՝ 60-ից ավելի տեխնիկայի վարձակալության դիմաց ՀԷՑ-ին կապալառու ընկերությունների ունեցած դեբիտորական պարտքը կազմում է ավելի քան 180մլն ՀՀ դրամ։

Այդ Պայմանագրերն օրենքով սահմանված կարգով մեր նախաձեռնությամբ շաբաթներ առաջ խզվել են, հիշյալ տեխնիկատրանսպորտային միջոցներն ամբողջովին հետ են վերադարձվել ՀԷՑ-ին (ընդ որում՝ դրանց մի զգալի մասն անսարք եւ անմխիթար վիճակում), իսկ տվյալ սուբյեկտներին ՀԷՑ-ի կողմից վճարման հաշիվներ են ներկայացվել՝ մարելու գոյացած պարտավորությունները։

Նշված գումարից այս պահին մարվել է շուրջ 60մլն ՀՀ դրամ պարտավորություն։

Նշեմ նաեւ, որ ՀԷՑ-ի կենտրոնական ավտոպարկում եւ ենթակա մասնաճյուղերի ավտոտնտեսություններում այս պահին առկա է ավելի քան 600 ավտոտրանսպորտ եւ հատուկ տեխնիկա, որոնցից սակայն շուրջ 200-ը պիտանի չեն հետագա շահագործման համար, եւ գտնվում են բացարձակ հնամաշ, անսարք եւ «փաստացի խոտանված» վիճակում. դրանք ենթակա են հետագա դուրս գրման եւ հաշվապահորեն՝ խոտանման ենթարկվելու։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։

ՀԷՑ վերահսկողական կոմիտեն հայտնում է

Զուտ իրական փաստեր

Հաշվի առնելով նոր սպառող բաժանորդների քանակների աննախադեպ ավելացումը (2017 թ. – ին 4 900 պատվեր իսկ 2024 թ. – ին 14 000 պատվեր), ՀԷՑ ՓԲ ընկերության հաշվեկշռում գտնող հատուկ տեխնիկատրանսպորտային միջոցներից 35-ը վարձակալությամբ տրամադրվել է ամբողջ ՀՀ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, բաց և թափանցիկ անցկացված մրցութային ընթացակարգերում հաղթած, կապալառու կազմակերպություններին, որպեսզի այսպիսի մեծ ծավալով նոր բաժանորդներ հնարավորինս արագ դառնան «ՀԷՑ» ՓԲ ընկերության բաժանորդ և այդ կապալառու կազմակերպությունները` մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը, վճարել են պայմանագրով նախատեսված վարձակալության համար 228,9 մլն ՀՀ դրամ:

Պետք է նշել նաև, որ գործող պայմանագրերի խզումը կարող է անդառնալի վնաս հասցնել այլ գործընթացներին և խաթարել ընկերության բնականոն գործունեությունը:

Հորդորում ենք ճշտել տեղեկությունները հրապարակումից առաջ և զերծ մնալ ոչ մասնագիտական գործողություններից, որոնք կարող են ընկերությանը վնաս պատճառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031