Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի

Հոկտեմբեր 08,2025 18:25

8-ը հոկտեմբերի, 2025 թ, Երևան Շուրջ 35 000 այցելու մի քանի օր շարունակ մասնակիցը դարձավ համապետական գիտական տոնին. ավարտվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր:

Միջոցառումն այս տարի համախմբել էր Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական ու ստեղծարար կառույցների և կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչների: Նախորդ տարվա համեմատ գրանցվել էր կրկնակի՝ շուրջ 400 դպրոց ու 120 մանկապարտեզ։ Ապակենտրոնացված միջոցառումներն այժմ էլ շարունակվում են ողջ հանրապետությունում և կավարտվեն հոկտեմբերի 20-ին:

«Որպես ազգային օպերատոր և տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ընկերություններից մեկը՝ այս տարի ևս այս գիտական տոնի կողքին էինք: Մեր նպատակն է Հայաստանում երիտասարդների, դպրոցականների շրջանում բարձրացնել գիտության հանդեպ հետաքրքրությունն ու նպաստել ոլորտի զարգացմանը, և ուրախ ենք, որ փառատոնն այս տարի արդեն համապետական բնույթ է կրում»,-ասում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

««Գիտության շաբաթ․ Հայաստանը» տարեցտարի ավելի է մոտենում իր նպատակին՝ դառնալ Հայաստանի ամենասպասված, բովանդակալից և ստեղծարար հարթակներից մեկը։ Այն ունի կարևոր նպատակ՝ որքան հնարավոր է շատ երիտասարդների ուղղորդել դեպի գիտություն և ճարտարագիտություն, ինչպես նաև ոգեշնչել հասարակությանը՝ Հայաստանը գիտությամբ ու տեխնոլոգիաներով զարգացնելու առաքելությամբ»,-ասում է «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը:

Ապակենտրոնացված միջոցառումներին ամենաակտիվ և ստեղծարար մոտեցմամբ մասնակցած պետական դպրոցը և մանկապարտեզը հատուկ մրցանակի կարժանանան «Գիտուժ» նախաձեռնության և Team Telecom Armenia-ի կողմից:

Team Telecom Armenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031