Էջմիածնի 2710-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին խորհրդանշական արարողությամբ՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Հերոսների պուրակում ծաղկեդրման արարողությամբ։
Միջոցառմանը մասնակցեցին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, հոգևորականներ, հյուրեր և քաղաքացիներ։
Հարգանքի տուրքը՝ մեր հերոսներին, դարձավ Էջմիածնի տոնական միջոցառումների մեկնարկի առաջին քայլը՝ միավորելով ներկաներն անցյալի վեհ հիշատակի և հայրենասիրության շուրջ։