«Սքայբոլ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։
Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ՝ 10 տարբեր երկրներից՝ Հայաստանի Հանրապետության, Բրազիլիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել 6 ցուցադրական թռիչք Երևանի երկնքում՝ ըստ ստորև ներկայացված ժամանակացույցի․
Հոկտեմբերի 10, 2025 թ.
Առաջին թռիչք՝ մեկնարկը՝ Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք – 07:00-07:30
Երկրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք – 16:30-17:20
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 14, 2025 թ.
Երրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ – 07:00-07:30
Չորրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ – 16:30-17:20
Հոկտեմբերի 15, 2025 թ.
Հինգերորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ – 07:00-07:30
Փառատոնի անվտանգ և կազմակերպված անցկացումն ապահովելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին, նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները կլինեն փակ՝ երթևեկության համար։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն