Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Ամրոյանը 4-րդ տեղը զբաղեցրեց «B» խմբում

Հոկտեմբեր 08,2025 22:00

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Աննա Ամրոյանը, այսօր հանդես եկավ «B» խմբում եւ ցույց տալով երկամարտի 230 (100+130) կիլոգրամ՝ խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը:

Աննան հրում եւ պոկում վարժություններում ունեցավ մեկական հաջող մոտեցում:

Նախորդ օրը պայքարի մեջ մտած 88 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում ընդամենը 160 կգ ցույց տալուց հետո հրումում երեք անգամ ձախողեց 195 կգ-ն եւ զրո ստանալով երկամարտում էլ արդյունք չգրանցեց:

Ընդ որում, նրանից առաջ նույն ճակատագրին էր արժանացել աշխարհի այս առաջնությունում Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացրած մեր ընտրանու նախկին բազմամյա անդամ Անդրանիկ Կարապետյանը, որը զրո ստացավ պոկում վարժությունում:

Հոկտեմբերի 10-ին պայքարի մեջ կմտնեն 110 կգ քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գարիկ Կարապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031