Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այս պահը քաղաքական դաշտից եկող ազդակները խոսում են այն մասին, որ բոլոր ուժերն ընտրություններին պատրաստվում են «հին ձևով». «168 ժամ»

Հոկտեմբեր 09,2025 09:00

Ամենաաբսուրդն այն է, որ գրեթե բոլոր այն ուժերը, որոնք արդեն իսկ լծվել են սովորական նախընտրական պատրաստությունների, վերջին տարիներին հասարակությանն ամեն կերպ վստահեցրել են, որ երկիրը գտնվում է լինելիության աստիճանի վտանգավոր իրավիճակում, որից փրկելու համար էլ իրենք ջանք չեն խնայում:

Բայց այսօր, ահա, նրանք փրկության փոխարեն՝ զբաղված են շարքային նախընտրական զորաշարժերով, որոնք լավագույն դեպքում կարող են ծառայել մանր քաղաքական նպատակների, ապագա իշխանության կազմում փոքր մասնաբաժինների կամ մեծ տնտեսական արտոնությունների:

Հարցն այն չէ, որ ընտրություններից առաջ չպետք է դաշինքներ կազմվեն: Խնդիրն ավելի խորքային է, ընդհուպ՝ մտածողության, աշխարհընկալման մակարդակի: Դաշինքային, պայմանական ստանդարտ նախընտրական հայեցակարգը հանգեցնելու է հենց այդպիսի արդյունքների՝ լուծելով դրանց մասնակիցներից մի քանիսի մանդատների, բայց ամենևին՝ ոչ երկրի փրկության հարցը:

Մինչդեռ այլ աշխարհայացքի, այլ մտածողության դեպքում ընտրություններին պատրաստվող բոլոր ուժերը պետք է մոռանային իրար հետ մանր դաշինքներ կազմելու նախկին ճոխության մասին և փորձեին կազմել այն միակ հնարավոր դաշինքը, որը կարող է հանգեցնել գործող իշխանության փոփոխությանը:

Իսկ դա դաշինքն է հասարակության, քաղաքացիների լայն զանգվածի հետ, որը, սակայն, հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացիներն իրենց դաշինքային առաջարկ անողներին տեսնեն առանց վերապահության որպես մեկ միասնական միավոր՝ մոռացած բոլոր տարաձայնություններն ու հակասությունները, արդեն իսկ ոչ թե թղթային, այլ բովանդակային դաշինք կազմած՝ առանց պաշտոնների թաքուն հույսի ու հաշվարկների:

Գաղափարական տարբերությունների մասին ցանկացած հիշատակում այս դեպքում ծիծաղելի է, քանի որ, երբ երկիրը գտնվում է կործանման եզրին, ինչպես վստահեցնում են բոլորը, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ: ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԻԶՄ-ԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ:

Բայց գոնե մինչ այս պահը քաղաքական դաշտից եկող ազդակները խոսում են այն մասին, որ բոլոր ուժերն ընտրություններին պատրաստվում են «հին ձևով», որը երբեմնի Հայաստանի համար ճոխություն էր:

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031