Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն աշխատում է այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացվող պահանջները շարունակվեն նաև նրան փոխարինող իշխանության ժամանակ. Դավիթ Ջամալյան. «168 ժամ»

Հոկտեմբեր 09,2025 10:28

Երեկ Բաքվի Գաբալա քաղաքում թուրքական պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հերթական անգամ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ադրբեջանական կողմը կրկին ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին։ Զուգահեռ՝ Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից մշտապես հնչեցվում են  հակաիրանական հայտարարություններ։

Այս խոսույթի զարգացումն ի՞նչ վտանգներով է լի, Հայաստանի դեմ ռազմական էսկալացիայի հավանականությունն Ադրբեջանի կողմից որքանո՞վ է մեծ։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ այո, Իրանն անխուսափելիորեն պատրաստվում է հակաիրանական հարվածներին։ Եվ ակնհայտորեն Ադրբեջանն այդ հարվածի կոնտեքստում ունի առանցքային դերակատարություն։

«Հակաիրանական հարձակումների կոնտեքստում Ալիևը փորձելու է ռազմական գործողություններով Սյունիքը խլել, սա աներկբա ճշմարտություն է։ Կրկնում եմ՝ Իրանի դեմ ագրեսիայի դեպքում Ալիևն անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի այդ իրավիճակն օգտագործի իր համար առավելագույն շահեկան ձևով՝ խլելով Սյունիքը։ Տեսականորեն զսպող գործոն չլինելու դեպքում Ալիևը կգնա այդ քայլին, իսկ սրա դեմ բոլորն իրենց աչքերը կփակեն, օրինակ՝ Թրամփի համար ի՞նչ տարբերություն, Ալբանիա՞ն է, Սյունի՞քը, թե՞ Կամբոջան։ Իրենք խնդիր ունեն՝ Իրանին թուլացնել, իսկ Ադրբեջանը դրանից կօգտվի»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։

Այստեղ Դավիթ Ջամալյանը նաև մեկ այլ խնդիր մատնանշեց.

«Ադրբեջանը լավ հասկանում է, որ Նիկոլը վաղ թե ուշ գնալու է, հավերժ չէ, նա հենարան չունի այլևս, մարգինալացված իշխանություն է։ Հետևաբար՝ Ադրբեջանն աշխատում է այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացվող պահանջները շարունակվեն նաև նրան փոխարինող իշխանության ժամանակ։ Սրանք այն պահանջներն են, որոնք ներկայացվում են։ Հիմա իրենց խնդիրը Նիկոլին առաջադրած պահանջները նաև ՀՀ մյուս իշխանություններին պարտադրելն է»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031