Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն Աբովյանում. վիրավորը ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է. Shamshyan.com

Հոկտեմբեր 09,2025 12:04

Shamshyan.com. Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, կեսգիշերին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն է, որին հիվանդանոց է տեղափոխել հայրը:

Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորը Աբովյան քաղաքում հայտնի «Բոշ»-ի Հայկի տղան է. նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում. նրան «Բոշ»-ի Հայկ են կոչում, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա «սիգնալներ» դնելով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031