Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսավարողն ապակողմնորոշող տեղեկատվություն է հրապարակել՝ նշելով, թե կասեցման մասին ՍԱՏՄ հաղորդագրությունը կեղծ է»

Հոկտեմբեր 09,2025 12:14

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է. ««Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք:

08.10.2025թ. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող՝ (ք․ Երևանի Սարյանի 22 հասցեում գործող «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:

Տեղեկացնում ենք, որ, տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է:

Տնտեսավարողի պահվածքը նվազագույնն անպարկեշտ է, քանի որ Տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվում է միմիայն որոշմամբ հաստատված տեղեկատվություն:

Հիշեցնենք. որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտում արտադրվող «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Ծանուցում. Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031