ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյան.
«Մի քանի դիտարկում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ներածական մասի վերաբերյալ
Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ծանր է տանում ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության փաստը։ Այս համատեքստում նույնիսկ ձգտում է սեպ խրել Հայաստանի և Իրանի հարաբերությունների միջև՝ փորձելով անտեսել այն հանգամանքը, որ Հայաստանի ճանապարհների ապաշրջափակումը տարածաշրջանի բոլոր պետությունների շահերի շրջանակում է։
Զավեշտալի լրջությամբ հայտարարում է, թե մեր հարևան և իրար սահմանակից պետությունները Հայաստանով անցնող ճանապարհների կարիքը չունեն՝ իրենց միջև հաղորդակցվելու համար։ Սակայն այստեղ արժե ուշադրություն դարձնել այն փաստին, թե ինչպես տարիներ շարունակ Հայաստանը և նրա հետ կապված բոլոր հարցերը հանրությանը ներկայացվել են բացառապես հարևան երկրների համատեքստում։ Մեր մեկուսացումն աշխարհից ներկայացվել է իբր «վատ աշխարհագրական դիրքով» պայմանավորված՝ այնպես, որ Հայաստանի քաղաքացու տեսահորիզոնը պետք է սահմանափակվեր փոքր տարածաշրջանով։
Կարդացեք նաև
Օգոստոսի 8-ի փաստաթղթերում Հայաստանի շահը զրոյի է հավասարեցնում՝ իրականում անտեսելով մեր պետության համար կենսական երկու գործոն՝ խաղաղությունը և ապաշրջափակումը։ Ավելին՝ ներկայացնում է իր «առաջարկը», որի արդյունքում, ըստ նրա բառերի, «Ալիևը ստիպված պետք է լիներ ճանապարհներ գտնել՝ կամ հետաձգելու, կամ մերժելու»։
Եվ այս ամենից հետո զարմանում են, երբ ասվում է, որ նրանք խաղաղություն չեն ուզում։ Իրականում նրանք ձգտում են պահել Հայաստանը որպես ֆորպոստ՝ որպեսզի ծառայեն և ծառայեցնեն»։
Քաղաքացիական պայմանագիր