Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը ՀՀ-ի վերաբերյալ հերթական դատական վճիռ է կայացրել․ «Մոսիյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Հոկտեմբեր 09,2025 18:55

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր, 09․10․2025 թ., «Մոսիյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրել է գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում այն հիմքով, որ դիմումատուի ու ՀՀ կառավարության միջև ստորագրվել է բարեկամական կարգավորման համաձայնագիր։ Համաձայն ստորագրված համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունը, ի շահ բարեկամական կարգավորման ապահովման, Մոսիյանի ընտանիքին պարտավորվում է վճարել 35․000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

«Մոսիյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուի ներկայացուցիչն ինչպես ներպետական ատյաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եղել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ի դեմս փաստաբան Անի Չատինյանի։

Հիշեցնենք, որ Ս. Մոսիյանը 2015 թ. հուլիսի 25-ին ՀՀ Արտաշատի տարածքային զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ սահմանափակումներով, ապա զորակոչից ամիսներ անց մահացել է սուր սիրտ-անոթային անբավարարությունից։ Քրեական գործով հետագայում պարզվել է, որ Մոսիյանի մոտ առկա է եղել լուրջ առողջական խնդիր, որը զորակոչի շրջանակներում չի հայտնաբերվել՝ մասնագիտացված բժշկական հաստատություններ չուղեգրելու և նեղ մասնագիտական բժշկական հետազոտությունների չենթարկելու արդյունքում։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031