Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցայիններ չեն, խնդրում եմ՝ կարգի հրավիրենք նրանց. միջադեպ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով նիստին

Հոկտեմբեր 09,2025 19:01

Ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության զավթման  փորձի մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր պարբերաբար ընդհատվեց միջադեպերով:

Միջադեպերը պաշտպանների ու հանրային մեղադրողների միջեւ էին: Առաջին միջադեպը պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւի միջնորդությունից հետո մյուս պաշտպանների հայտարարությունների ժամանակ էր:

Պաշտպաններից Մկրտիչ Դավթյանը, երբ անդրադարձավ մեղադրյալներից Արմեն Ալեքսանյանի տիկտոկյան հայտնի ձվածեղի պատրաստման տեսանյութին, հեգնեց, թե միգուցե իրավապահները Ալեքսանյանի արարքում հանցակազմ են տեսել՝ հաշվի առնելով այն, որ վարչապետն ասել էր՝ եթե միսը թանկացել է, կանաչի կերեք: Ալեքսանյանը բաստուրմայով ձվածեղ պատրաստելով՝ հակադրվել է  առաջին դեմքի առաջարկին:

-Մտավախություն ունեմ՝ այս գործով կանխարգելում են մասսայական ձվի օգտագործումը, հակառակ դեպքում կառաջանա ձվի դեֆիցիտ,- հեգնեց փաստաբան Դավթյանը:

Հանրային մեղադրողները դատարանին խնդրեցին կարգի հրավիրել պաշտպանին:

-Ինչի՞ համար կարգի հրավիրեմ, – հանրային մեղադրողին արձագանքեց փաստաբան Դավթյանը:

Միջամտեց մեկ այլ փաստաբան. «Արդեն մի քանի անգամ է հանրային մեղադրողները ձեռքով ոտքով են խոսում, փողոցայիններ չեն, խնդրում եմ՝ կարգի հրավիրենք նրանց: Ձեռքներդ սեղանից առաջ մի պարզեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031