Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքապետարանը «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջն օգտագործում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ, ինչն անհարգալից վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ». Շիրակի մարզպետի աշխատակազմ

Հոկտեմբեր 09,2025 19:55

Հաշվի առնելով վերջին օրերին «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջի» տարատեսակ մեկնաբանությունների թեմա դարձած հրապարակումները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը հարկ  է համարում հանդես գալ հայտարարությամբ։

☑Պետական մարմինները, այդ թվում և Գյումրու համայնքապետարանը պարտավոր են պաշտոնական կայքում, այդ թվում և սոցիալական պաշտոնական հարթակներում հրապարակել ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ մասին տեղեկատվություն, տեղեկատվությունը պետք է լինի արդիական, հավաստի, ամբողջական և անվճար:

Պետական մարմինները սահմանում են պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվության բովանդակությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշմանը համապատասխան:

Այնինչ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքում մարմնի գործունեության մասին տեղեկատվության չթարմացմանն ու անհրաժեշտ այլ տեղեկությունների հրապարակման հապաղմանը զուգընթաց, համայնքապետարանը «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջն օգտագործում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ, ինչն ինքնին անհարգալից վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ, ովքեր ակնկալում են համայնքապետարանի էջում տեսնել արված աշխատանքի մասին տեղեկատվություն։

Պետական մարմնի կողմից մշակվող և հանրային քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և դրանց հիմնավորումների, պետական մարմնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների, զեկույցների և այլ տեղեկատվական հոդվածների, այցելությունների ու խնդիրների լուծման մասին հրապարակումների  փոխարեն, Գյումրու համայնքապետարանը ֆեյսբուքյան էջն օգտագործում է պետական պաշտոնյաներին վարկաբեկելու, անհարիր մեկնաբանություններ ու որակումներ հրապարակելու նպատակով։

Պետական մարմնի գործունեության ճիշտ լուսաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դատապարտում ենք նման գործելաոճը և հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ հրապարակումներից, իսկ ազատ խոսքի իրավունքն իրացնել անձնական հարթակներում։

 

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031