Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնակաբերդի կյանքը առնվազն 100 տարով կերկարի. Սաշուր Քալաշյանը` կատարվող աշխատանքների մասին. «Sputnik Արմենիա»

Հոկտեմբեր 09,2025 22:35

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող վերանորոգման աշխատանքները չեն խանգարի, որպեսզի մարդիկ 2026 թվականի ապրիլի 24–ին հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց հուշահամալիրի համահեղինակներից մեկը` Սաշուր Քալաշյանը` հերքելով լուրերը, թե ինքը դուրս է եկել վերականգնողական աշխատանքները համակարգող աշխատանքային խմբից։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքների հետ կապված շատ ծանր իրավիճակ է ստեղծվել։ Նա հայտարարել էր, որ մեծ հույս ուներ` հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների համար կձևավորվի փորձագետների մի մեծ մասնագիտական խումբ, սակայն աշխատում է ընդամենը մեկ անձ, իսկ Սաշուր Քալաշյանը դուրս է եկել աշխատանքային խմբից։

«Ես ոչ միայն դուրս չեմ եկել աշխատանքային խմբից, այլև արդեն երրորդ տարին է ՝ անմիջականորեն զբաղվում եմ այդ նախագծով։ Հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում, և դրանք իրականացվում են իմ հեղինակային հսկողության ներքո։ Համագործակցում ենք հուշարձանների պահպանության վարչության գիտական խորհրդի հետ, որոնց հետ մանրամասն տարբերակներ, գծագրեր ենք նայել և վերջնական որոշման հանգել, որը հիմա իրագործում ենք»,– ասաց Քալաշյանը։

Ճարտարապետի խոսքով ՝ հիմնանորոգման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Համալիրը կառուցվել է ավելի քան 60 տարի առաջ։ Այս ընթացքում անձրևային ջրերի և ստորերկրյա ջրերի ներհոսքը քայքայել է մույթերի ներքին հարթությունները։

«Աղակալած մակերեսների մաքրման ձև չկա, դրա միակ ձևը ջրերի ներհոսքը կանգնեցնելն է, ինչն անելու համար միակ միջոցը ջրամեկուսացումն է»,– ասաց նա։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մույթերը հիմնանորոգվում են․ տնօրենն արձագանքել է

Քալաշյանը պարզաբանեց, որ նախկինում էլ ժամանակավոր միջոցներ են ձեռնարկվել՝ սալիկների արանքներում հատուկ հեղուկ են լցրել, փորձել են զսպել ջրի ներհոսքը, բայց չի օգնել։ Այս պահին ապամոնտաժվում են երեսպատման վնասված քարերը` հատկապես կողային հատվածերում, որոնք արդեն պիտանի չեն։ Այնուհետև դրանք կվերականգնվեն նույն քարերի և ժամանակակից նյութերի կիրառմամբ։

«Սա կերկարաձգի հուշարձանի կյանքը առնվազն հարյուր տարով»,– ասաց Քալաշյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031