Լրահոս
Օրվա լրահոսը

Շորժա-Վարդենիս ճանապարհին «Opel Zafira»-ն մի քանի պտույտ շրջվել և հայտնվել է դաշտում․ 2 զոհ, 5 վիրավոր․ shamshyan.com

Հոկտեմբեր 09,2025 20:45

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 5 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։

Վիրավորները տեղափոխվել են Վարդենիսի հիվանդանոց։

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031