Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ է ավելի քան 30 տարի տևած պատերազմի ավարտի ուղղությամբ, հայտարարել է Զաքիր Հասանովը:
«Այս պատմական իրադարձությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում և դրանից դուրս համագործակցության համար»,-ասել է նա։
Ինչպես հայտնի է, Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության և համատեղ զորավարժությունների հարցեր, հայտնում են ադրբեջանական լրատվականները:
Նախարարները կարևորել են եռակողմ ձևաչափի շարունակականությունը՝ որպես խաղաղության և կայունության ապահովման գործոն։ Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտի բարեփոխումների և ռազմական կրթության զարգացման հեռանկարները։
Կարդացեք նաև
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հռչակագիր։ Նշվում է, որ հաջորդ հանդիպումը կանցկացվի Ադրբեջանում։