Ժողովրդական մի խոսք կա՝ «Ուղտը նստել, կուզեկուզ են ման գալիս»: Դա, մասնավորապես, նշանակում է՝ անել արարքներ, որոնց ստորությունն ակնհայտ է, բայց անհաջող ձեւեր թափել, թե իբր այդ արարքների ստորությունը նկատելի չէ:
Թե ինչ էր տեղի ունենում 1930-ական թվականներին Խորհրդային Միությունում, մենք գիտենք գրքերից եւ փաստաթղթերից: Այդ աղբյուրները վկայում են, որ տոտալիտար տեռորին ինչ-որ ձեւով (նույնիսկ լռելով) հակադրվելը հնարավոր չէր: Բայց կարող եմ ասել, որ իրավիճակը բացարձակապես այլ էր իմ մանկության եւ պատանեկության տարիներին: Երբ կոմունիստական իշխանությունը հաշվեհարդար էր տեսնում այլախոհների հետ, բացարձակապես պարտադիր չէր դուրս գալ «բեմահարթակ» եւ շնորհակալություն հայտնել հարազատ կուսակցությանն ու կառավարությանը, ինչպես նաեւ նույնքան հարազատ ԿԳԲ-ին ու դատարաններին՝ «թշնամական տարրերին մեկուսացնելու» համար: Ովքեր նման ձեւով էին վարվում, այդ մարդկանց ստորաքարշությունը բոլորի համար ակնհայտ էր դառնում:
Հիմա՝ առավել եւս: Կարծում եմ, բոլորին, այդ թվում՝ ամենավերջին անգրագետին, միանգամայն պարզ է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը զինված հեղաշրջման կոչ չէր արել: Եթե 2024 թվականի փետրվարին նրա տված հարցազրույցում նման կոչ լիներ, ապա դրա վրա ուշադրություն կդարձնեին հենց այդ ժամանակ, ոչ թե 2025 թվականի հունիսին: Ստացվում է, որ իշխանությունը մեկ տարի չորս ամիս «խորհում էր» այդ կոչի վտանգավորության մասին:
Չնայած մեղադրանքի ողջ անհեթեթությանը, ՔՊ-ականներն ու ՔՊ-ամերձ կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են կրկնել այն: Դա ինչ-որ տեղ հասկանալի է՝ մարդիկ պարտավորված են «իրավական տեսք տալ» իրենց շեֆի վախերին, բարդույթներին եւ քմահաճույքներին: Հակառակ դեպքում կարիերան, պաշտոնները, բիզնեսները կարող են հարցականի տակ դրվել:
Կարդացեք նաև
Բայց մնացածներին եւ առաջին հերթին՝ իրավապաշտպաններին, ես չեմ հասկանում: Ենթադրենք, եվրոպական կառույցների կողմից հրահանգ կա՝ ներկայացնել Հայաստանը որպես «ժողովրդավարության բաստիոն»: Հնարավորություն չկա՞ արդյոք գոնե լռել եւ հանդես չգալ հօգուտ ակնհայտ ապօրինության եւ չողջունել քաղբանտարկյալների առկայությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իզուր չեք հասկանում։
Հանապազօրյա հացը վաստակելու համար յուրաքանչյուրն անում է այն, ինչ կարողանում է՝ իր դաստիարակությանը, կրթվածությանը ու բարոյական արժեքներին համապատասխան։ Ուղղակի շատերի համար, ինչպես, օրինակ, Ձեր նշած անձն է, վարչապետն ու իր շրջապատը, այդ դաստիարակությամբ, կրթվածությամբ ու արժեքներով պայմանավորված, վաստակածը ոչ թե հանապազօրյա հացն է, այլ լափը։
Սովետի ժամանակվա պատանեկությունիցս, երբ թունդ բոլշեւիկ էի, երկու աստվածաբանական պատմություն մնաց հիշողությանս մեջ (թող ներվի, թե սխալ կամ չեղած բաներ ասեմ), առաջինը զվարճացնում էր, մյուսը հիացնում: Ուրեմն, Քրիստոսը գնում է ջրի վրայով, կանչում է Պետրոսին, թե արի հետեւիցս, Պետրոսն էլ մտնում է ջուրն ու գնում ու հենց ջուրը բերանին է հասնում, դիմում է Քրիստոսին, թե յա, հեսա կխեղդվեմ, Քրիստոսն էլ թե այ քո սենց ընենցը, եթե ինձ հավատաիր, հո չէիր խեղդվի, այլ ինձ նման ջրի վրայով կգաիր: Ներողություն, եթե նման բան չի եղել 🙂 : Երկրորդ պատմությունը Հոբի պատմությունն է, ուրեմն սատանան Քրիստոսին ցույց է տալիս Հոբին, որին սատանան նախապես վարակել էր ճիճուներով եւ ակնկալում էր, որ Հոբը կհրաժարվի Քրիստոսին հավատալուց, իսկ էս մեր Հոբը հենց տեսնում է, որ ճիճուները դուրս են գալիս իր մաշկից, սրանց հետ է ուղարկում իր մաշկի մեջ եւ ասում, թե Քրիստոսն ուզում է, որ դուք իմ մեջ լինեք, ուրեմն իմ մեջ պետք է լինեք: Սա ինձ հիացրեց ու մտածելու ու հետեւություններ անելու լիքը գաղափարներ տվեց:
Չմերժենք նիկոլին իր ամենացցուն նվաճումների աննախադեպ ցուցադրումները` իր դաստիարակության, կրթվածության ու արժեքների սլաքների զրոյերին խփած մնալը: Հայաստանի հայության նշաձողերը բռնի ձևով իջեցվում են նիկոլի մակարդակին:
Արևմուտք ու մոտակա հարևան երկրները պատրաստում են 2026-ի ‘ժողովրդական բաստիոնին’ վայել ընտրություններ` գիտեն որ առանց իրենց ակտիվ միջամտության կորցնելու են այս գանձը` անհեռատես, անկարող ու անունակ: ‘Գոնե ընդդիմադիր դաշտի մաքրելը կարո՞ղ ես հո, էդքան փող ենք տալիս, ուժայինների բանակը պահում:’ Ինքն էլ, ոնց մանկության օրերին իմացել է, այդպես էլ գործում է: Բռի ու անհաշվետու: