«Կարծում եմ, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն և զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն», իր վերջին ասուլիսում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
«ՉԻ»․ Զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն Քոչարյանը, իհարկե, իսկապես էլ ունի։ Պարզապես այնպես է ստացվել, որ հենց որ ինքը քաղաքական հայտ է ներկայացնում՝ «զանգվածը կոնսոլիդացվում է» Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Եվ դա, ի դեպ, լավագույնս երևաց հենց 2021-ի ընտրությունների ժամանակ։
Նույն ասուլիսում նա հայտարարել է նաև, թե չի հասկանում՝ ինչո՞ւ են իրեն հորդորում լքել քաղաքականությունը, ինչո՞ւ է «ֆոկուսը իր վրա», և ինչո՞ւ են այդ մասին խոսում մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում, կյանքում չի տեսել ու վատություն չի արել։
Նրա տարակուսանքը հասկանալի է։ Քիչ է եղել, որ ինքը որևէ կոնկրետ մարդու վատություն անի։ Ինքն իր նախագահության 10 տարիների ընթացքում հո կոնկրետ մարդկանց չի՞ թալանել, երկի՛րն է թալանել։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: