Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձաքննությամբ ապացուցվել է, որ խմբակային ծեծի է եղել: Նկատել ենք, որ ինձ եւ երեխաներիս հետեւում է մի մեքենա. News.am

Հոկտեմբեր 10,2025 10:52

Կադաստրի կոմիտեի նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանը ստացվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոմիտեի նախկին աշխատակիցը, որի ամուսինը ծեծի է ենթարկվել։

«Փորձաքննությամբ ապացուցվել է, որ խմբակային ծեծ է եղել։ Գիտենք, որ առաջիկայում մեղադրյալներ են լինելու, սակայն Սուրեն Թովմասյանը նրանց մեջ չկա, մինչդեռ հենց Սուրենն է կազմակերպել այս ամենը։ Բացի դրանից, նկատել ենք, որ ինձ եւ երեխաներիս հետեւում է մի մեքենա։ Եթե ես փողոց եմ անցնում, արագ կողքովս անցնում է մեքենան, կարծես վախեցնում են։ Քննիչին էլ ենք ասել այդ մասին, առաջարկել է, որ մեր անվտանգությունն ապահովեն։ Մենք ընտանիքով հիմա վախի մեջ ենք, պաշտպանված չենք զգում մեզ»,– ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031