Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել ես՝ ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին: Դե վերադարձի․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հոկտեմբեր 10,2025 16:54

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ, դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ -ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։

Ավելին.դու՝ Նիկոլ, նշել ես, որ «հանրաքվեին դրված հարցը որեւէ սահմանափակում չի ունենալու»։

Այսինքն, ֆիքսել ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով ու հանրաքվեի դրված հարցը որեւէ սահմանափակում չի ունենալու։

Սա նշանակում է, որ հանրաքվեի կարող էր դրվել ինչպես Արցախի անկախության, այնպես էլ՝ ՀՀ-ին միանալու հարցը։

Նշել ես նաեւ, որ «մինչեւ հանրաքվեի իրականցումը Արցախն օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեությունը»։

Հետո էլ ասել ես՝ ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին ու միջազգային հանրությունն էլ պրոբլեմ չի ստեղծի։

Դե վերադարձի։

Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով։

Ապահովի Արցախի ժամանակավոր կարգավիճակը։

Ապահովի Արցախի ամենօրյա կենսագործունեությունը։

Հը, ինչ ո՞ւ լռվեցիր, իրականացրու խոստումդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031