Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը

Հոկտեմբեր 10,2025 19:50

Հոկտեմբերի 9-ին, Տալլինի թվային գագաթնաժողովի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի՝ գլոբալ հարցերով տեղակալ Մինա-Լինա Լինդի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մտքեր են փոխանակել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ազատություն առցանց կոալիցիայի» և թվային միջավայրում մարդու իրավունքների խթանման շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու բազմակողմ ձևաչափերում ընդհանուր առաջնահերթությունների առաջմղմանը միտված համատեղ նախաձեռնությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031