Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներն ու նորմերը պետք է հավասարապես կիրառելի լինեն թե՛ առցանց, թե՛ ոչ թվային միջավայրում. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Հոկտեմբեր 10,2025 23:03 Share

Հոկտեմբերի 9-ին, Տալլինի թվային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ազատություն առցանց կոալիցիայի» նախարարական հանդիպմանը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է «Ազատություն առցանց կոալիցիա»-ի շրջանակում «Իրավունքները հարգող թվային հանրային ենթակառուցվածքների սկզբունքներ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա արդիականությունը: Այս համատեքստում շեշտել է, որ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներն ու նորմերը պետք է հավասարապես կիրառելի լինեն թե՛ առցանց, թե՛ ոչ թվային միջավայրում:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ազգային ջանքերը՝ ուղղված համապարփակ և անվտանգ թվային փոխակերպմանն ու թվային ծառայությունների հավասար հասանելիությանը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ խթանելու թվային միջավայրում մարդու իրավունքների պաշտպանությանը, թվային գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաների մշակման և ներդրման գործում կանանց և աղջիկների  ներգրավվածության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031