Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արձագանքելով Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանիի վերաբերյալ Հայաստանի որոշմանը, X սոցիալական ցանցում գրել է․
Հայաստանը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր է. Գիորգի Կինոիանին ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Հայաստանը մերժել է Ռուսաստանի արտահանձնման հարցումը։ Սա ուժեղ քայլ է դեպի եվրոպական իրավունքների վրա հիմնված ապագա։