Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հոկտեմբեր 12,2025 21:50

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեհաշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հա տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողներն արդյունավետ համագործակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ:

Տեղում աշխատանքները համակարգել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։

Բաց կրակ չկա․ ծխի ծավալը էականորեն նվազել է:

Աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին։

Հրդեհաշիջման աշխատանքները նույն ինտենսիվությամբ շարունակվում են:

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031