Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ առաջնությունում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտության է մատնել Էնդի Վուդֆորդին, իսկ կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը իր նորամուտը նշել Ռոզ Օթվելի նկատմամբ սպիտակներով տարած հաղթանակով: Մեր մյուս հայրենակիցները՝ Սամուել Սեւյանն ու Տաթեւ Աբրահամյանը բավարարվել են ոչ-ոքիով:
Այսօր, երկրորդ տուրում երիտասարդ Աննա Սարգսյանին լուրջ փորձություն է սպասվում: Նա խաղալու է ԱՄՆ 8-ակի չեմպիոն, փորձառու Իրինա Կրուշի հետ, Արոնյանի մրցակիցը Էվոնդեր Լյանն է, Սամուել Սեւյանինը՝ Աբհիմանյու Միշրան, իսկ Տաթեւ Աբրահամյանինը՝ Կարրիսա Յիպը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ