«Ազատություն». Գազայի հատվածում կենդանի մնացած բոլոր իսրայելցի պատանդներն ազատ են արձակվել, այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Գերության մեջ գտնվող իսրայելցիների ազատ արձակման երկրորդ փուլի համաձայն՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Իսրայելին է փոխանցել ևս 13 գերիների, մինչ այդ էլ հաղորդվել էր 7 անձի ազատ արձակման մասին։
Առաջիկայում ակնկալվում է, որ պաղեստինյան խմբավորումը Իսրայելին կվերադարձնի 28 մահացած գերիների մարմինները, ինչի դիմաց Իսրայելը ազատ կարձակի շուրջ 2000 պաղեստինցիների։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: