Լրահոս
Օրվա լրահոսը

Համասն ու Իսրայելը սկսել են գերիների փոխանակման գործընթացը. սա է իրական գործարքը, երբ պետությունն իր քաղաքացիներին ազատում է գերությունից, խոշտանգումներից և ապօրինությունից. Մարուքյան

Հոկտեմբեր 13,2025 14:50

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հետևում եմ Գազայում հրադադարի հաստատման գործընթացին և իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։

Համաձայն այդ հրադադարի՝ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը սկսել են գերիների փոխանակման գործընթացը․ 7 իսրայելցի պատանդ արդեն հանձնվել է Կարմիր խաչին։ Սա է իրական գործարքը՝ երբ պետությունը ազատում է իր քաղաքացիներին գերությունից, խոշտանգումներից և ապօրինությունից։

Հայաստանը այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի պահանջով՝ առանց միջնորդների ուղիղ բանակցելով հանձնել է այն ամենը, ինչը հնարավոր էր հանձնել՝ հրաժարվելով իր ազգային, պետական շահերից։
Տավուշի գյուղերից մինչև Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ՝ զիջվել է թշնամուն, մինչդեռ մեր հայրենակիցները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։

Այս պահին Իսրայելում մարդիկ նշում են հրադադարի կնքումը, և նրանց ուրախությունը հասկանալի է։ Բայց այն, ինչ մեզ են փորձում ներկայացնել որպես «նվաճում»՝ ակնկալելով ժողովրդի հրճվանքը, գործնականում՝ կեղծիք է և սուտ։

Մեր ժողովուրդը, սակայն, ամեն ինչ շատ լավ հասկանում է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031