Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի քավորությամբ պատանդների փոխանակումն ապացուցում է, որ նորմալ բանակցողի դեպքում գոնե Վաշինգտոնյան հանդիպմանը կարելի էր հասնել մեր բոլոր հայրենակիցների վերադարձին․ Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 13,2025 20:05

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամբողջ աշխարհը հետեւում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ աճյունների եւ մասունքների փոխանակում։

Ինչքա՜ն հույզեր, մարդկային ողբերգության եւ հերոսության պատմություններ կան այս կադրերի հետում։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք նույնպես պիտի վերջ տայինք ազգային ամոթի գոնե այդ խնդրին, այնինչ Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի  արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեւարեց, իսկ հետո՝ պատանդառեց Արցախի ղեկավարությանը։

Անցել է 2-5 տարի, իսկ մեր հայրենակիցները իրենց ընտանիքների եւ մեր կողքին չեն։ Էլ չասեմ մի քանի հարյուր անհետ կորած կամ չնույնականացված տղերքի մասին…

Թրամփի քավորությամբ տեղի ունեցող փոխանակումը ապացուցում է, որ նորմալ բանակցողի դեպքում գոնե Վաշինգտոնյան հանդիպմանը կարելի էր եւ պետք էր հասնել մեր բոլոր հայրենակիցների վերադարձին։ Այնինչ Նիկոլի համար այդ մարդիկ, այդ ընտանիքները, այդ ճակատագրերը որեւէ արժեք չունեն։

Նայում եմ ուրիշների ուրախությանը… հավատում եմ, սպասում եմ եւ իմ համեստ ուժերի չափով պայքարում եմ իմոնց, մերոնց վերադարձի համար։

Բայց չեմ կարող չասել՝ ամոթ մեզ բոլորիս, որ ցայսօր մեր տղաների, մեր հայրենակիցների վերադարձի հարցը լուծել չենք կարողացել։

Հազար ամոթ, հորս արեւ…»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031