Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին

Հոկտեմբեր 13,2025 20:20

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին՝ պնդել, որ Հայ եկեղեցին, ինչպես նաև հայկական սփյուռքը «ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են», որպեսզի «խաթարեն խաղաղության գործընթացը»։

Փաշազադեն այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների՝ ադրբեջանցի կրոնական առաջնորդը նաև հավելել է․ «Մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման»։

«Ազատություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031