Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի փաստաթուղթ են ստորագրել: Արարողությունը տեղի է ունեցել եգիպտական Շարմ էլ Շեյխում՝ Խաղաղության միջազգային գագաթնաժողովի ընթացքում:
Արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թրամփը դիմել է նրանց՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ կարգավորել է հայ-ադրբեջանական տասնամյակների հակամարտությունը:
Կարդացեք նաև
«Այստեղ մենք ունենք Հայաստանն ու Ադրբեջանը։ Նայեք, նրանք նստած են այստեղ։ Երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրանց Օվալաձև աշխատասենյակում, նրանք նստած էին հակառակ կողմերում, իսկ մեկ ժամ անց նրանք գրկախառնվում էին։ Հիմա նրանք նստած են միասին՝ որպես ընկերներ, նայեք նրանց։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսիդ էլ։ Դա անհավանական է»
«Հիմա դուք լավ հարաբերությունների մեջ եք, այնպես չէ՞։ 32 տարվա կռիվ էր, բայց մենք այն լուծեցինք մոտ մեկ ժամվա ընթացքում, այնպես չէ՞։ Նրանք հիմա լավ հարաբերությունների մեջ են։ Շնորհակալություն բոլորիդ այստեղ գտնվելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Այունհետեւ Թրամփը դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին և հարցրել. «Դուք երկուսդ արդեն հաշտվել եք, այնպես չէ՞…»։


















































