Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի փոխքաղաքապետը կգործուղվի Թուրքիա․ կմասնակցի «Մշակութային ուղիներ» ֆորումին

Հոկտեմբեր 13,2025 22:45

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կգործուղվի Թուրքիա։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող`

Արաքսիա Սվաջյանի 08.09.2025թ. №01/12-1/23031-2025 գրությունը՝ Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաքում կայանալիք «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումին մասնակցելու նպատակով.

1.Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին 2025 թվականի հոկտեմբերի 22-ից 25-ը ներառյալ գործուղել Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաք:

2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի համաձայն:

3.Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի բացակայության ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանին:

4.Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը և դրանք հավաստող փաստաթղթերը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031