Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս ՔՊ-ից

Հոկտեմբեր 14,2025 10:42

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.

«Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Վերջին ամիսներին, առավել քան երբևէ, զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։

Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։

Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Մկրտչյանը թաղապետի պաշտոնից հրաժարական է տվել հունիսի 10-ին, իսկ հունիսի 11-ին նա կալանավորվել էր։ Հետո խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։

ՔՊի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, դատարանը երեկ փոխել է`կիրառելով վարչական հսկողություն, համակցված` բացակայելու արգելքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031