Free Armenian Hostages. Նուբար Աֆեյանն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին հարցին։ Նա ասել է, որ արդեն 2 տարի է՝ անդադար աշխատանք են տանում, որ թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ այլ երկրների ղեկավարներն այդ հարցին ուշադրություն դարձնեն։
«Փորձում են, հուսով եմ, որ կհաջողենք։ Ես գիտեմ, որ թեման կարևոր է, և տաբեր երկրներից էլ այս հարցը բարձրացվում է։ Հուսով եմ, որ վերջիվերջո այս խաղաղության գործընթացը կհանգեցնի խաղաղության և արդարության։ Ես հավատում եմ, որ խաղաղությունը կարևոր է բոլոր տեսանկյուններից»,- հաղորդում է Արմենպրեսը։