Լրահոս
Օրվա լրահոսը

Դիսնեյլենդում կառուցված մեղադրանք է, փորձում են փչացնել Կարապետյանի վարկանիշը. Ռոբերտ Ամստերդամ

Հոկտեմբեր 14,2025 14:44

Aravot.am-ը ասուլիսի ժամանակ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամից հետաքրքրվեց՝ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է եւ ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), ի՞նչ իշխանական կամ ծառայողական լիազորություններ է ունեցել Սամվել Կարապետյանը, որ հնարավոր կդարձներ նրան նման մեղադրանք առաջադրել:

«Սամվել Կարապետյանին վերագրվող մեղադրանքը Դիսնեյլենդում կառուցված մեղադրանք է, ոչ ես, ոչ որեւէ մեկը չի կարող պատկերացում ունենալ…Բառիս բուն իմաստով սա Դիսնեյլենդի մեղադրանք է: Եվ նրանք շատ լավ գիտակցում են, որ որեւէ արժանահավատություն չկա դրանում, խոսքն այն մեղադրանքի մասին է, որը վերաբերվում է իշխանությունը տապալելուն, ինչը խղճուկ տեսք ունի:

Եվ քանի որ պարոն Կարապետյանը գործարար է, ավելացրել են «փողերի լվացում» բառակապակցությունը»,- ասաց Ռոբերտ Ամստերդամը:

Փաստաբանի ձեւակերպմամբ. «Եթե այդ հարցի մեջ խորանաք, իսկ մենք նոր ենք սկսել փորփրել, զավեշտալի ածականը շատ բարձր ստանդարտ կլինի կիրառելու համար: Այստեղ կարեւոր է հասկանալ հետեւյալը՝ կառավարությունը փորձում է փչացնել Կարապետյանի վարկանիշը…Դա անում են, որովհետեւ վախենում են գալիք ընտրություններից…Ես աշխարհում ամենուր աշխատել եմ, այդ թվում՝ Ուգանդայում եւ Տանզանիայում, ինձ թվում է նույնիսկ Տանզանիայում կամաչեին Կարապետյանի գործի նման դատական գործ ունենալ»:

Ասուլիսն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031