Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ եվրոպական տարբեր կառույցների պատրաստվում է տեղեկացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասին: «Բոլորիդ կարող եմ խոստանալ, որ մեկ ամսվա ընթացքում աշխարհը լրիվ իրազեկ կլինի այս վարչապետի գործողությունների մասին, որ նա բանտարկում է բոլոր նրանց, ում ընկալում է որպես քաղաքական եւ կրոնական ընդդիմախոս»,- ընդգծեց փաստաբանը:
Նա նաեւ ասաց, որ մեծ պատասխանատվություն է աշխատել Հայ Առաքելական եկեղեցուն սատարողի հետ. «Այս գործով ինձ անհանգստացնում է նաեւ հետեւյալը. սա անձնական գրոհ է մի մարդու վրա, որը հոր քառասունքին էր մասնակցում: Ըստ իս՝ սա անցնում է պարկեշտության սահմանները: Այս ամենն ինձ համար աներեւակայելի է, ուղղակի խոսքեր չունեմ, որ նման ժամանակ կարելի է մարդու մեղադրել»:
Ամստերդամի խոսքով, պարզապես ուզում են ազատվել Կարապետյանից, ինչի դեմն իրենք առնելու են իրավական ճանապարհով. «Մենք գիտենք, որ պարոն Փաշինյանը շատ երկչոտ ու վախեցած մարդ է: Նման մեղադրանք ներկայացնելու համար պետք է, որ շատ վախեցած լիներ: Չգիտեմ՝ ինքը գիշերներն ինչպես է քնում, որովհետեւ այնքա՜ն մտահոգ է, որ կուռ բնութագիր եւ հավատ ունեցող մարդուն ուզում է փակել բանտում»:
Ասուլիսն՝ ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ