Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետք»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

Հոկտեմբեր 14,2025 16:04

Factor. «Հետաքննական լրագրողներ» հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ․ պահաջում է Ավինյանին պարտավորեցնել սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Tigran Avinyan / Տիգրան Ավինյան», «Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality» օգտատերերի էջերում, գրառում կատարել հետևյալ բովանդակությամբ․

«Հերքում՝ «Հետքի» մասին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ․

«Ես՝ Տիգրան Ավինյանս, 15.09.2025 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակային տեղեկություններ եմ հայտնել այն մասին, որ մամուլում կա ահռելի ծավալի սև փողի շրջանառություն, ահռելի ծավալի կոռուպցիայի մակարդակ, ինչպես նաև այն, որ 7 տարի շարունակ մանիպուլյատիվ բնույթի հոդվածներ են հրապարակվել իմ մասին և այդ ամենը վերագրել եմ «Հետք» թերթին: Հրապարակայնորեն հայտնում եմ, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, որի համար ներողություն եմ խնդրում»:

Բացի այդ՝ լրատվամիջոցը պահանջում է Տիգրան Ավինյանից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բռնագանձել 1.000.000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Արաքս Մամուլյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031