Լրահոս
Օրվա լրահոսը

28 տարի առաջ այս օրը ԱՄՆ սենատոր Բոբ Դոուլը տնկել է Հայոց ցեղասպանության թանգարանի Հիշողության պուրակի առաջին ծառը՝ ի հիշատակ պատերազմում ստացած վիրավորումից իր ձեռքը բուժած Համբարձում Քելիքյանի

Հոկտեմբեր 14,2025 17:43

28 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 14-ին է հիմնադրվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշողության պուրակը:

Այդ օրը ԱՄՆ հանրապետական սենատորների նախկին առաջնորդ, 1996 թ. նաև նախագահի թեկնածու Բոբ Դոուլն այցելել է հուշահամալիր և նորակառույց թանգարանի մուտքի մոտ տնկել պուրակի առաջին ծառը՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստացած վիրավորումից իր ձեռքը բուժած օրթոպեդ-վիրաբույժ, Հայոց ցեղասպանությունը վերապրած Համբարձում Քելիքյանի:

Այսօր Հիշողության պուրակում 220-ից ավել մշտադալար ծառ կա՝ որպես հարատև հիշողության և հարգանքի նշան:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031