Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է․ Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 14,2025 19:40

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, քանի որ կա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը, ըստ որի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատրաստել է չափորոշիչներ։ Այդ չափորոշիչների համաձայն՝ նրա գործը եւ նրա նկատմամբ մեկնարկածը քաղաքական հետապնդում է»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը նույնպես դատարանի մոտ էր՝ ի աջակցություն բարերար Սամվել Կարապետյանի։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցը։ Օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։ Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է։

«Երբ որ ասում եմ, որ Սամվել Կարապետյանը կամ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալներ են, ելնում եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի չափորոշիչներից։ Միջազգային չափանիշները նաև ասում են, որ անձը ինքը կարող է ինքն իրեն ճանաչել քաղբանտարկյալ և համարվել քաղբանտարկյալ, բայց տվյալ պարագայում ես առաջնորդվում եմ այդ չափանիշներով»,- մանրամասնեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ կարծում է, որ Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքը բացարձակապես կապ չունի իրողությունների հետ․ դա արվել է մի բանի համար, որ եւս 2 ամսով հնարավորություն ունենան կալանքը երկարացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

 Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031