Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան կարող է իր պատճառներն ունենալ՝ ժխտելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում. Սամվել Կարապետյանի փաստաբան

Հոկտեմբեր 14,2025 16:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Միջազգային հանրությունն իսկապես չգիտի՞, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե այդպես ձեւացնում է: Այս հարցին ի պատասխան՝ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն ասուլիսում այսպես արձագանքեց. «Եվրոպան կարող է իր պատճառներն ունենալ՝ ժխտելու համար այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Մենք կարծում ենք, որ կարող ենք դա փոխել, բայց դա ժամանակ է պահանջում»:

Նա նաեւ հավելեց. «Շուտով մի հայեցակարգային փաստաթուղթ ենք հրապարակելու, որը միջազգային հանրությանը կբացատրի՝ եկեղեցու եւ Կարապետյանի դեմ ուղղված գրոհները: Շատ լուրջ աշխատանք է տարվում մեր թիմի անդամների կողմից: Ինձ թվում է՝ դա իր դերը կխաղա»:

Ասուլիսն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: