Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում հրապարակվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամանները. 44-օրյայից հետո ՊԲ արխիվը չի հանվել Արցախից

Հոկտեմբեր 14,2025 20:10

168.am. Հոկտեմբերի 13-ին Բաքվի «դատական» նիստին հրապարակվել են ՀՀ զինված ուժերի  գաղտնի փաստաթղթեր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամաններ, որոնցով մարտական խնդիրներ են դրվել Արցախի պաշտպանության բանակի առջև:

Առաջին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի N 0119 գաղտնի հրամանը՝ թվագրված 04.05.2016թ., որով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, խնդիր է դրվել ՊԲ 6-րդ պաշտպանական շրջանում կառուցել հակատանկային խրամատներ և ճանապարհներ, որոնք պիտի ծառայեին որպես միջանկյալ խրամատ և պաշտպանական գծեր՝ միավորելու 9-րդ պաշտպանական շրջանի հակատանկային խրամատներն ու ճանապարհները, ինչպես նաև այդ ձևով պիտի քողարկվեր մարտական վիճակում գտնվող տեխնիկան:

Երկրորդ, ադրբեջանական դատարանում հանրայնացվել է 24.12.2016թ. N 016 հրամանը, որը, ըստ ադրբեջանական կողմի՝ կազմվել է  ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Վաղինակ Սարգսյանի կողմից:

Նշվում է, որ գաղտնի այս փաստաթղթի համաձայն՝ 2017 թվականի հունվարին աշխատանքային խումբ է նախատեսված եղել ուղարկել Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ ռադիոէլեկտրոնային հետախուզության համար դիրքային տարածք ընտրելու նպատակով:

Երրորդ, Բաքուն հրապարակել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի N 0261 հրամանը՝ թվագրված 24.09.2019-ին, որի ուսումնասիրությունից, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, պարզ է դարձել, որ հանձնարարական է տրվել Արցախի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ պաշտպանական շրջաններին ապահովել համապատասխան քանակի 82 միլիմետրանոց ականանետներով (М-69 և BM-37):

Չորրորդ, հոկտեմբերի 13-ին կայացած «դատական» նիստի ժամանակ հրապարակվել է նաև ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի N 0671  գաղտնի հրամանը՝ թվագրված 25.09.2020-ին, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, ենթադրել է՝ «հակառակորդի բնակավայրերի ոչնչացում», և, որ իբր ցանկում եղել են, մասնավորապես, Մինգեչաուր, Նաֆթալան քաղաքները, Թերթերի, Եվլախի, Բեյլագանի, Աղջաբեդի շրջանները:

Այն, որ այս գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Բաքվի ձեռքում և ժամանակ առ ժամանակ հրապարակվում են դատարանում և ուղղվում Հայաստանի դեմ՝ որպես գրավոր ապացույց, պատասխանատվության իրենց բաժինն ունեն Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական համապատասխան պաշտոնյաները, որ 44-օրյա պատերազմից հետո չեն կազմակերպել դրանց տեղափոխումը Հայաստան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031