Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին ներկայացրեցի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։
Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ կարևորեցի վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման և բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։
Շնորհակալություն հայտնեցի նաև նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ և հաջողված աշխատանքի համար։