Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովա. «ՌԴ-ում վարձկան Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել»

Հոկտեմբեր 15,2025 14:46

«2024 թ. հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված հայ վարձկան Արմեն Բալյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման», – այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտաքին քաղաքականության արդիական հարցերի շուրջ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի դատարանները շարունակում են դատապարտել ուկրաինացի նեոնացիստներին։ Գերեվարված Ուկրաինայի զինված ուժերի զինյալները երկարատև ազատազրկման են դատապարտվել Կուրսկի մարզում քաղաքացիական անձանց և ռուս զինծառայողների դեմ կատարված հանցագործությունների համար։ Օլեգ Արտյուխը ստացել է 26 տարվա, Ալեքսանդր Մոկրիենկոն՝ 17 տարվա, Վիտալի Մելիցկին և Վյաչեսլավ Շչուրովը՝ 16-ական տարվա, Տարաս Միլյանը, Վլադիմիր Երոշչենկոն, Դմիտրո Սեմենչուկը, Բոգդան Բոդակը և Արտյոմ Կովալչուկը՝ 15-ական տարվա, իսկ Ալեքսանդր Բաբիչը՝ 14,5 տարվա ազատազրկում։ 2022 թվականի մարտին Մարիուպոլում քաղաքացիական անձանց կանխամտածված սպանության համար «Ազովի» անդամներ Անատոլի Կամիշենկոն և Եվգենի Վինտովկինը դատապարտվել են 22-ական տարվա ազատազրկման», – ասել է Զախարովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031