Լրահոս
Օրվա լրահոսը

«Իբր 3-րդ Հայաստանը խելքի բերեցիր, մի հատ էլ 4-րդ Հայաստան ես ստեղծում». Գեւորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 15,2025 20:11

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ավելորդ է համարում խոսել այսօր 8 հոգեւորականի ձերբակալությունների իրավական հիմքերից, քանի որ, ըստ նրա, ակնհայտ է՝ ինչ գործընթաց է տեղի ունենում:

«Այդ գործընթացին նախորդել են որոշակի այլ գործողություններ: Հիշեցնեմ՝ Արցախի հանրապետության ներկայացուցիչների կամ Արցախի գույքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, որոնք սրան նախորդող գործողություններ էին»,- այսօր ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց Երիցյանը:

ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նկատեց, որ քաղաքական հետապնդումները հոգեւորականների նկատմամբ շարունակվում են, մինչդեռ իրական հանցագործներն այսօր ազատության մեջ վխտում են, կյանքն են վայելում. «Իսկ հայրենանվեր մարդիկ անազատության մեջ են: Սա է Նիկոլ Փաշինի Հայաստանը, նոր Հայաստանը: Իր խելքին էլ բրդել է, ասում են նոր Հայաստան ստեղծի: Արա, իբր 3-րդ Հայաստանը խելքի բերեցիր, մի հատ էլ 4-րդ Հայաստան ես ստեղծում»:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը: Ի աջակցություն բարերարի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ աջակիցներ: Ի դեպ, այսօր «Մեր ձեւով» շարժման համակարգող Ալեքսան Ալեքսանյանը դատարանի բակում հայտարարեց, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16։30-ին տեղի կունենա շարժման հանրահավաքը:

Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը սկսվել էր երեկվանից: Հակակոռուպցիոն դատարանի բակում երեկ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցել է մոտ 7000 մարդ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031