Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները շարունակում են կասկածի տակ դնել ԵՄ ղեկավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի չլուծված հարցերի շուրջ

Հոկտեմբեր 16,2025 14:52

ԵՄ պատգամավորները շարունակում են կասկածի տակ դնել ԵՄ ղեկավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի չլուծված հարցերի շուրջ։

Եվրախորհրդարանի պատգամավորների մի խումբ՝ Թեյս Ռոյտենը (Սոցիալ-դեմոկրատ), Մարի Տուսենը (Կանաչներ/ԵՄ), Խուան Ֆեռնանդո Լոպես Ագիլարը (Սոցիալ-դեմոկրատ) և Նաչո Սանչես Ամորը (Սոցիալ-դեմոկրատ), հարց են ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ռազմագերիների չլուծված իրավիճակը խաղաղության համաձայնագրից հետո» թեմայով։

Եվրախորհրդարանի պատգամավորները շեշտել են. «Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը/ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ տեղահանված հայերի «առանց սպառնալիքների և խտրականության… վերադառնալու իրավունքը  մարդու հիմնարար իրավունք է», ընդգծվել է նաև հայ բանտարկյալների համար արդար դատավարությունների և կալանքի բավարար պայմանների անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով Եվրոպական միության մասին պայմանագրի 21-րդ հոդվածը և Ադրբեջանի հետ 1999 թվականի գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) 2-րդ հոդվածը՝

  1. Արդյոք Բարձր ներկայացուցիչը/փոխնախագահը (ԲՆ/ՓՆ) համարո՞ւմ է, որ Ադրբեջանը կատարում է մարդու իրավունքների իր պարտավորությունները ԳՀՀ-ի շրջանակում՝ կապված տեղահանված և կալանավորված հայ անձանց հետ։

  2. Արդյոք Բարձր ներկայացուցիչը/փոխնախագահը համաձա՞յն է, որ Ադրբեջանը չկատարած պարտավորություններ և պատասխանատվություն ունի միջազգային իրավունքի շրջանակում։

  3. ԳՀՀ-ի համատեքստում, ի՞նչ դեր կարող է ունենալ Եվրամիությունը՝ մարդու իրավունքների և անցումային արդարադատության չլուծված հարցերի լուծման գործում:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031